ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին: Շնորհավորելով նրան` նախագահն ասել է. «Հաշվի առնելով Ձեր անցած ուղին, կազմակերպչական մեծ փորձն ու հմտությունները, մարդկային որակները՝ վստահ եմ, որ այս պատասխանատու պաշտոնում ևս Ձեր ողջ ներուժը կծառայեցնեք մեր հայրենիքի զարգացմանն ու ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացմանը»: Նախագահը վարչապետին մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք: